19:22 15 օգոստոսի, 2016Մաքսիմ Մանուկյանը զրկվեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվել էր հունգարացի Վիկտոր Լյորինցին: Եթե հունգարացին դուրս գար եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն 2 հաղթանակ տանելուց հետո Լյորինցը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեին, իսկ Մաքսիմ Մանուկյանը լքեց պայքարը: Եզրափակիչում Դավիդ Չակվետաձեի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելանյուկը:
130 կգ քաշայինների որակավորման փուլում Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանին հաղթած վրացի Լակոբի Կախալան մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է 1/4 եզրափակիչում, ինչից հետո հայ ըմբիշը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պայքարի մեջ էր մտել օգոստոսի 14-ին եւ 75 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին, որն էլ պարտություն էր կրել հաջորդ փուլում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որոնք մեդալների համար կպայքարեն օգոստոսի 16-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.