11:33 1 հոկտեմբերի, 2015Երեւան ժամանած ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին հոկտեմբերի 1-ին ընդունել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Դրանից հետո ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ջորկաեֆը զգացված է Հայաստանում այսպիսի ջերմ ընդունելություններից ու վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար:
Երեւանում Յուրի Ջորկաեֆը մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները: Ջորկաեֆը հանդես է գալու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում, իսկ լրագրողների թիմում խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.