16:41 25 հունիսի, 2015Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից։ Հայաստանի ներկայացուցիչը 60 կգ քաշային կարգում գոտեմարտեց շվեյցարացի Լյուդովիկ Շամարտինի հետ եւ պարտվեց վազարիով։ Հայ մարզիկը ստացել է օլիմպիական վարկանիշային 64 միավոր։
Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր սլովակ Միտյազ Տրբովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց իսպանացի Ֆրանսիսկո Գարիգոսին:
Հունիսի 25-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը, ով 52 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանուհի Կելի Էդվարդսին: Քանի որ բրիտանուհին պարտվեց հաջորդ փուլում, Ստանկեւիչը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մարզիկներից հանդես կգա նաեւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ), ով պայքարի մեջ կմտնի հունիսի 26-ին:
Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.