11:24 20 օգոստոսի, 2014Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց հրաձիգ Հրաչյա Բաբայանը, ով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն:
Օդամղիչ հրացանի 10 մետրի մրցումներում 18-ամյա Բաբայանը գրանցեց 204.3 միավոր՝ զիջելով միայն չինացի Հաորան Յանգին: Չինացի հրաձիգը հավաքեց 209.3 միավոր: Բրոնզե մեդալի արժանացած հունգարացի Իստվան Պենիի արդյունքը 183.5 միավոր էր:
Հրաչյա Բաբայանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է: Նրա անձնական մարզիչն Անդրանիկ Այվազյանն է:
Հիշեցնենք, որ Նանջինգ-2014-ի հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում օգոստոսի 18-ին գրավել էր 5-րդ տեղը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.