15:14 5 մայիսի, 2014Դորտմունդում գրանցվեց 5 գոլ, իսկ «Բորուսիան» հերթական հաղթանակը տարավ, գրում է Ruhrnachrichten.de-ն՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի»՝ «Հոֆենհայմի» նկատմամբ տարած հաղթանակին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլին։
«Գոլերից ամենագեղեցիկը գրանցվեց 31-րդ րոպեին։ Այն եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։ Նա աստիճանաբար բարելավում է իր խաղը, սակայն կկարողանա՞ Մխիթարյանը պահպանել առաջընթացը։
Գոլի ժամանակ հայ կիսապաշտպանն արագ անցավ մրցակցի գրեթե ամբողջ կիսադաշտը՝ եզրափակելով Մարկո Ռոյսի փոխանցումը։ Համեստ, գրեթե մեղավորի զգացողությամբ Մխիթարյանը խաղից հետո մեկնաբանել է. «Գրոհն այնպիսին էր, որ ես կարող էի միայն գլխով հարվածել։ Կխաղամ այնտեղ, որտեղ կարող եմ օգնել թիմին։ Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգամ»։
Հայ կիսապաշտպանը նաեւ ակնարկել է, որ թեեւ եզրերում ավելի շատ տարածություն է ստանում, սակայն հետագայում կցանկանար վերադառնալ կենտրոն»,- գրում է գերմանական կայքը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 8-րդ գոլն էր խփել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։ 25-ամյա կիսապաշտպանը Goal.com-ի վարկածով ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.