Սոչի-2014. Օրվա բոլոր չեմպիոնները

22:26   19 փետրվարի, 2014

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 19-ին վիճարկվեցին 8 չեմպիոնական տիտղոսներ:

Օրն ամենահաջողը ներվեգացիների համար էր. նրանք նվաճեցին 2 ոսկե մեդալ: Շվեյցարիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Չեխիան եւ Կանադան իրենց ոսկե մեդալներն ավելացրին եւս մեկով:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին պայքարի մեջ մտավ նաեւ Հայաստանի միակ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, ով հսկա ոլորավայրէջքի մրցումներում գրավեց 46-րդ տեղը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերեբրակյանն ամփոփել էր իր ելույթը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր 

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, կանայք

1. Պատրիցիա Կումեր (Շվեյցարիա)՝ 0.30

2. Տոմոկա Տակեուչի (Ճապոնիա)՝ 7.32

3. Ալյոնա Զավարզինա (Ռուսաստան)՝ 7.42

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Վայլդ (Ռուսաստան)՝ 0.54

2. Նեւին Գալմարինի (Շվեյցարիա)՝ 2.14

3. Զան Կոսիր (Սլովենիա)՝ 2.98

Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Թեդ Լիգետի (ԱՄՆ)՝ 2։45.29

2. Սթիվ Միսիլյե (Ֆրանսիա)` +0,48

3. Ալեքսիս Պանտյուրո (Ֆրանսիա)` +0,64

Դահուկավազք, թիմային սպրինտ, կանայք

1. Մարիտ Բյորգեն, Ինքվլիդ Ֆլուգստադ Էստբերգ (Նորվեգիա)՝ 16:04.05 

2. Կերտու Նիսկանեն, Այնո-Կայսա Սաարինեն (Ֆինլանդիա)՝ 16:13.14

3. Իդա Ինգեմարստոդեր, Ստինա Նիլսոն (Շվեդիա)՝ 16:23.82

Դահուկավազք, թիմային սպրինտ, տղամարդիկ 

1. Ֆինլանդիա (Իյվո Նիսկանեն, Սամի Յաուհոյարվի)՝ 23.14,89

2. Ռուսաստան (Մաքսիմ Վիլեգժանին, Նիկիտա Կրյուկով)՝ 23.15,86

3. Շվեդիա (Էմիլ Յոնսոն, Թեոդոր Պետերսեն)՝ 23.30,01

Չմշկավազք, 5000 մետր, կանայք 

1. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)՝ 6:51.54

2. Իրեն Բյուստ (Հոլանդիա)՝ +2.74

3. Կարին Կլեյբյոկեր (Հոլանդիա)՝ +4.12

Բիատլոն, խառը փոխանցավազք, 2х6 կմ կանայք + 2х7,5 կմ տղամարդիկ

1. Նորվեգիա՝ 1:09:17.0

2. Չեխիա՝ +32.6

3. Իտալիա՝ +58.2

Բոբսլեյ, զույգեր, կանայք

1. Կեյլի Համֆրիս / Հաթեր Մոյս (Կանադա)՝3:50.61

2. Ելենա Մայերս / Բեատրիս Ուիլյամս (ԱՄՆ)՝ +0.10

3. Ջեյմի Գրուբել / Էյջա Էվանս (ԱՄՆ)՝ +1.00



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.