00:22 9 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 8-ն առաջին մրցանակային օրն էր: Վիճարկվեցին մեդալների 5 հավաքածուներ։
Սոչիի Խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի սնոուբորդիստ Սեյջ Կոտսենբուրգը, ով հաղթեց սլոուփսթայլում:
Առաջին օրը գրանցվեց նաեւ օլիմպիական ռեկորդ, որն իր անվան դիմաց գրանցեց հոլանդացի չմշկավազորդ Սվեն Կրամերը՝ հաղթելով 5000 մետրում: Նորվեգացի 40-ամյա բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը 7-րդ անգամ արժանացավ օլիմպիական ոսկե մեդալի՝ դառնալով ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց մարզիկը:
Առաջին օրվանից հետո մեդալային հաշվարկում առաջատարը նորվեգացիներն են, ովքեր նվաճել են 2 ոսկե եւ մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ: Կանադացիները եւ հոլանդացիները նվաճել են մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ, ԱՄՆ-ը՝ մեկ ոսկե եւ մեկ բրոնզ, իսկ ավստրիացիները՝ մեկ արծաթե:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, առաջին օր
Սնոուբորդ, սլոուփսթայլ, տղամարդիկ
Սեյջ Կոտսենբուրգ (ԱՄՆ)
Ստաալե Սանդբեչին (Նորվեգիա)
Մարկ Մաքմորիս (Կանադա)
Դահուկավազք, սկիատլոն, 15 կմ, կանայք
1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)՝ 38:33.6
2. Շարլոտ Կալա (Շվեդիա)՝ +1,8
3. Հեյդի Վենգ (Նորվեգիա)՝ +13,2
Չմշկավազք, 5000 մետր, տղամարդիկ
1. Սվեն Կրամեր – 6.10,76 (օլիմպիական ռեկորդ)
2. Յան Բլոկհայզեն – 6.15,71.
3. Յորիտ Բերգսմա (բոլորը՝ Հելանդիա) – 6.16,66
Բիատլոն, տղամարդիկ, 10 կմ, սպրինտ
1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա) – 24.33,5 (1 տուգանային շրջան)
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) – մնացած 1,3 (0)
3. Յարոսլավ Սոուկուպ (Չեխիա) + 5,7 (0)
1. Ժյուստին Դյուֆուր-Լապոյնտ (Կանադա) – 22,44
2. Հլոյա Դյուֆուր- Լապոյնտ (Կանադա) – 21,66
3. Հաննա Կերնի (ԱՄՆ) – 21,49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.