12:59 16 դեկտեմբերի, 2013Դեկտեմբերի 16-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) մրցաշարը։ Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց արծաթե մեդալը։ Նա 30 հնարավորից վաստակեց 19.5 միավոր։ Նույնքան միավոր վաստակեց նաեւ Սերգեյ Կարյակինը, սակայն լրացուցիչ միավորներով գերազանցեց հայ շախմատիստին։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը նվաճեց բրոնզե մեդալ։
ՖԻԴԵ-ի երկրորդ համարը 28-րդ տուրում սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, իսկ 29-րդ պարտիայում սեւերով ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավից։ Վերջին պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սեւերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Հիշեցնենք, որ Արոնյանն ավելի վաղ ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, հաղթել ամերիկացի Գատա Կամսկիին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին եւ վիետնամցի Լե Քուանգ Լիեմին։ Այնուհետեւ նա ոչ ոքի էր խաղացել կուբացի Պերես Դոմինգեսի հետ եւ պարտվել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ հոլանդացի Գիրի Անիշին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.