19:19 22 մարտի, 2013Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիեւն արծաթե մեդալ նվաճեց Թբիլիսիում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
84 կգ քաշային կարգում հանդես եկող Մուսա Մուրթազալիեւը եզրափակիչում 0:4 (0:2, 0:2) հաշվով պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլին: Գոտեմերտը տեւեց 2 մրցափուլ, որոնք ավարտվեցին մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող վրացի ըմբիշի հաղթանակով:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Մուրթազալիեւը հաղթել էր սլովակ Միխայել Բոդնարին, քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրագիմ Ալդատովին, իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել Պյոտր Յանուլովի նկատմամբ:
Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում հաղթել էր թուրք Յակուպ Գորին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Ազատոճայիններն ավարտեցին մրցելույթները: Մարտի 23-ին Թբիլիսիում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.