09:09 21 հուլիսի, 2024NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանն է։
ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ
ազատ ոճի ըմբիշ, 65 կգ
Ծնվել է 1999թ․ հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։
Անձնական մարզիչը Ռաֆիկ Գոլեցյանն է։
Ամուսնացած է։
2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ
2019թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն է, 2020 թ. աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի Մ23 փոխչեմպիոն 2022 թ. Մ23 աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023թ. աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Վազգեն Թեւանյանը Փարիզի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 13:30-ին։ Կմեկնարկի 1/8 եզրափակիչից։
Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Champ-de-Mars» մարզապալատում։
65 կգ քաշային կարգի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 11-ին Երեւանի ժամանակով 14:25-ին:
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.