09:09 20 հուլիսի, 2024NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն է։
ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ
բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ
Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։
Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։
Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։
2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող է,
2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:
Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։
Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան
#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.