Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի հաղթական նորամուտը MMA-ում

12:29   8 օգոստոսի, 2021

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) նորամուտը խառը մենամարտերում (MMA) նշեց հաղթանակով։

Այս տարվա գարնանը Լոս Անջելես մեկնած եւ այնտեղ մարզումներն անցկացնող Մաքսիմ Մանուկյանը մենամարտեց LXF5 մրցաշարում եւ հաղթեց մեծ առավելությամբ։

Մաքսիմ Մանուկյանի եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանի մենեջերը UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն է: Նրանց հետ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը:

Վալոդյան Ֆրանգուլյանը անցած ամիս էր հաղթական նորամուտ ունեցել MMA-ում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։