09:56 14 հունիսի, 2021Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 14-ին կանցկացվեն խմբային փուլի առաջին տուրի 3 հանդիպումներ:
Խաղային օրը կմեկնարկի շոտլանդական Գլազգոյում, որտեղ D խմբի երկրորդ խաղում կմրցեն Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականները:
Այնուհետև պայքարի մեջ կմտնեն D խմբի թիմերը: Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում, իսկ իսպանացիները Սևիլիայում կընդունեն Շվեդիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ
Շոտլանդիա – Չեխիա՝ 17:00 (Գլազգո)
E խումբ
Լեհաստան – Սլովակիա՝ 20:00 (Սանկտ Պետերբուրգ)
Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Սևիլիա)
Կարդացեք նաև՝
Եվրո-2020. D խումբը՝ աշխարհի փոխչեմպիոնով ու բրիտանական դերբիով
Եվրո-2020. E խումբը՝ Իսպանիան ու անակնկալ մատուցելուն պատրաստ մրցակիցները
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.