Վալերի Հովհաննիսյանը մեկ շաբաթ անց հեռացել է «Տամբովից»

12:05   23 հունվարի, 2021

Ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբովի» նախագահի պաշտոնից, որը զբաղեցրել էր վերջերս, հաղորդում է «РБ Спорт»-ը:

Հունվարի 16-ին «Տամբովը» պաշտոնապես հայտնել էր Հովհաննիսյանի նշանակման մասին, սակայն ավելի ուշ ջնջել էր այդ լուրը: Նշվում է, որ դա արվել էր նրա համար, որպեսզի նոր նախագահը կշիռ ունենա նոր ներդրողների հետ բանակցություններում: Կողմերը պայմանագիր չէին կնքել:

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանը Հայաստանում աշխատել է «Ուլիսում» ու «Արարատում», ինչպես նաև Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացել էր սկանդալով:

«Տամբովում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: 28-ամյա Հարոյանն այս օրերին չի մասնակցում ռուսական Կրիմսկում ընթացող հավաքին և մարզվում է Երևանում: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա կտեղափոխվի այլ ակումբ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Տամբովը» կարող է դադարեցնել ելույթները Ռուսաստանի առաջնությունում: Ակումբն ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին: Թիմի մի շարք լեգեոնականներ այդ հարցով դիմել են ՖԻՖԱ-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։