13:30  ,  20 հունվարի, 2021

Exclusive. Վարազդատ Հարոյանը չի մասնակցում «Տամբովի» հավաքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցում ռուսական «Տամբովի» հավաքին: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությունը սկսել է Կրիմսկ քաղաքում:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը ժամանել է Հայաստան և Երևանում է մարզվում մարզավիճակ պահպանելու համար: Չի բացառվում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ ակումբ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցում է «Տամբովի» հավաքին: Օրեր առաջ «Տամբովի» նախագահ էր դարձել ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանը: Ակումբն ունի մեծ պարտքեր և վաղուց աշխատավարձ չի վճարում ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանից առաջ Եկատերինբուրգի «Ուրալից» է տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 8 հանդիպման: Դրանից առաջ նա «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից: Նախկինում Հարոյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու Իրանի «Փադիդեհ» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով