Մրցաշրջանը չավարտելու դեպքում ֆուտբոլային առաջատար առաջնությունները 4 միլիարդ եվրո կկորցնեն

15:46   19 մարտի, 2020

Եվրոպայի առաջատար 5 ֆուտբոլային առաջնությունները 4 միլիարդ եվրո կորուստ կկրեն, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չկարողանան ավարտել մրցաշրջանը:

KPMG-ն տեղեկացնում է, որ ամենամեծ կորուստը կունենա Անգլիայի Պրեմյեր լիգան, որը հիմնականում հեռուստատեսային իրավունքի վաճառքից պետք է ստանար 1.25 միլիարդ եվրո: 

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հույս էր հայտնել, որ երկրում ֆուտբոլային առաջնությունները հնարավոր կլինեն վերսկսել մայիսի 3-ից, իսկ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ Իսպանիայում ֆուտբոլային հանդիպումները կարող են վերսկսվել ապրիլի 14-ից:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: Կորոնավիրուսով վարակվածների քանակով Իտալիան աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։