22:05  ,  18 մարտի, 2020

Իտալիայի սպորտի նախարարը հայտնել է ֆուտբոլային առաջնությունների վերսկսման հավանական ժամկետը

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հուսով է, որ երկրում ֆուտբոլային առաջնությունները հնարավոր կլինեն վերսկսել մայիսի սկզբին:

«Այս պահին Իտալիայում բոլոր տեսակի մարզական մրցաշարերը մեր քաղաքացիների անվտանգությունից ելնելով դադարեցված են: Մենք հասկանում ենք, որ պետք է առողջությունը վեր դասենք ամեն ինչից և վտանգի չենթարկենք մարդկանց առողջությունը:

Իտալիայում ֆուտբոլային առաջնություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն մայիսի 3-ից»,- նախարարի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: Կորոնավիրուսով վարակվածների քանակով Իտալիան աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում