12:47  ,  19 մարտի, 2020

Լա Լիգայի նախագահը հայտնել է մրցաշարի վերսկսման հավանական ժամկետը

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հույս ունի Իսպանիայի առաջնությունը վերսկսել ապրիլին:

«Ցանկանում ենք մրցաշրջանի հերթական տուրի հանդիպումներն անցկացնել ապրիլի 23-ին: Վատագույն դեպքում մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 14-ին: 

Եթե 10 օրվա մեջ թիմերը 4 հանդիպում անցկացնեն, մենք կկարողանանք ժամանակին ավարտել մրցաշրջանը»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է Տեբասը:

Ավելի վաղ Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հույս էր հայտնել, որ երկրում ֆուտբոլային առաջնությունները հնարավոր կլինեն վերսկսել մայիսի 3-ից:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: Կորոնավիրուսով վարակվածների քանակով Իտալիան աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում