18:43  +04,  20 մայիսի, 2019

«Նապոլին» մերժել է 110 միլիոն եվրոյի առաջարկը «Մանչեսթեր Յունայթեդից»

Իտալական «Նապոլին» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին։ Անգլիական ակումբն արել է 110 միլիոն եվրոյի առաջարկ, սակայն «Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսը որոշել է սպասել եւս մեկ տարի, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Հաջորդ տարի նրա ամրագրված տրանսֆերային արժեքը կլինի 150 միլիոն եվրո։

27-ամյա Կուլիբալին «Նապոլիում» է 2014 թվականից։ Իտալիայի ավարտվող առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Այս մրցաշրջանում Կուլիբալին ճանաչվել է Սերիա Ա-ի լավագույն պաշտպան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս