20:06  +04,  19 մայիսի, 2019

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ)

«Էյբար» - «Բարսելոնա» խաղով ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը: Արձանագրվեց 2:2 հաշիվը: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում (տեսանյութ):

«Բարսելոնայից» մեկ րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 36 գոլով դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու:

«Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճեց 87 միավորով՝ 11 միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Մադրիդի «Աթլետիկոյին»: Մադրիդի «Ռեալը» լավագույն եռյակը եզրափակեց 68 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2

Մարկ Կուչարելա, 20, Պաբլո Դե Բլասիս, 45 – Լիոնել Մեսի, 31, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ