Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 22 գոլով ճանաչվեց Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։ 30-ամյա ֆուտբոլիստը հետ թողեց Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերին, որը խփել է 18 գոլ։
Լեւանդովսկին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ չորրորդ անգամ եւ երկրորդ տարին անընդմեջ։ Նա լավագույնն է եղել նաեւ 2014-ին, 2016-ին եւ 2018-ին։
«Բավարիան» 29-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, 7-րդ տարին անընդմեջ։ Փոխչեմպիոն դարձավ 2 միավոր հետ մնացած Դորտմունդի «Բորուսիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի