Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում անցկացվող «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջանում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին եւ լքեց պայքարը: 2 ժամ 11 րոպե տեւողությամբ մրցախաղում մոսկվացի թենիսիստը պարտվեց 5:7, 6:3, 3:6 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Վերդասկոն կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը մրցաշարի գործող հաղթողն է:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը եւ Ֆերնանդո Վերդասկոն այս ամիս հանդիպել էին նաեւ Մադրիդի մրցաշարում, որտեղ եւս հաղթել էր իսպանացի թենիսիստը՝ 6:7, 6:1, 7:5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում