Իտալիայի առաջնության 35-րդ տուրում փոխչեմպիոնի կոչման համար պայքարող «Նապոլին» ընդունեց «Կալյարիին»։ Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց ավելացված ժամանակում իրացրած 11 մետրանոց շնորհիվ եւ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։
«Նապոլին» վաստակել է 73 միավոր, երրորդ տեղում ընթացող «Ինտերը» հետ է 10 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Նապոլի» - «Կալյարի»՝ 2։1 (տեսանյութ)
Դրիս Մերտենս, 85, Լորենցո Ինսինյե, 90+8 - Լեոնարդո Պավոլետի, 63
Հեռացում՝ Արթուր Իոնիտա («Կալյարի»), 90+7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում