21:24  ,  5 մայիսի, 2019

«Արսենալը» չհաղթեց տանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բրայթոնին» եւ չկարողացավ հասնել հաղթանակի՝ 1։1։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։

«Արսենալը» 67 միավորով 5-րդ տեղում է եւ 3 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Տոտենհեմից»։ «Բրայթոնը» 36 միավորով 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 1։1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 9, 11մ – Գլեն Մյուրեյ, 61, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում