Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատությունից հետո Թվիթերում արած գրառումով պատմել է իր վիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել մաղթանքների համար։
«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների եւ սիրո համար»,- գրել է Կասիլյասը հիվանդանոցից՝ հրապարակելով նաեւ լուսանկար։
Հիշեցնենք, որ 37-ամյա Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան տեղի ունեցած «Պորտուի» մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ վիրահատվել է (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։ Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի