Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը 98 հազար 299 երկրպագուների ներկայությամբ մրցում է անգլիական «Լիվերպուլի» հետ։ Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է կատալոնական թիմը։
26-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։
Սուարեսի գոլը 500-րդն էր «Բարսելոնայի» համար Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Սա երկրորդ ցուցանիշն է։ Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 551 գոլ։
Ընդմիջում է։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)
Լուիս Սուարես, 26
#UCL goals for Barcelona!
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 1, 2019
Luis Suárez's last 12 goals in this competition have all come at Camp Nou... pic.twitter.com/nP05OWWULB
Luis Suárez's #UCL record:
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 1, 2019
@LuisSuarez9 pic.twitter.com/FRkjs54OuU
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում