17:15  ,  30 ապրիլի, 2019

Էդգար Ստեփանյանը հաղթել է Երեւանում կայացած հեծանվային սպորտի մրցաշարում (ֆոտոշարք)

Երեւանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշար՝ նվիրված Հայաստանում հեծանվային սպորտի մրցաշրջանի բացմանը: Մրցաշարին մասնակցել են շուրջ 40 մարզիկներ, փոխանցում է Սպորտի նախարարության կայքը: 

Տարբեր վարժություններում բարձր արդյունքներ են ցուցաբերել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՍՕՄՄ) սաները: Մեծահասակների 3 կմ անհատական վազք հետապնդումով վարժությունում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրել են ՀՍՕՄՄ-ի սաները: Առաջին տեղը զբաղեցրել է Էդգար Ստեփանյանը, երկրորդ տեղը՝ Էդգար Սարգսյանը, երրորդ տեղը՝ Դավիթ Մկրտչյանը: 

Երիտասարդների 3 կմ մրցապայքարում նույնպես բոլոր մրցանակային տեղերը բաժին են հասել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին. Հովսեփ Խաչատրյանը գրավել է առաջին տեղը, Արթուր Սարգսյանը՝ երկրորդ, իսկ Հակոբ Ջաները՝ երրորդ:

Կանանց մրցապայքարում առաջին տեղը գրաված Կարինե Մինասյանը նույնպես ՀՍՕՄՄ-ի ներկայացուցիչ է: Աղջիկների 2 կմ մրցապայքարում հաղթող է դարձել Մարինե Արշակյանը (ՀՍՕՄՄ), երկրորդ տեղը զբաղեցրել է Սիրանուշ Հարությունյանը (ՀՍՕՄՄ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սվետլանա Մկրտչյանը (ՀՍՕՄՄ): 

Պատանիների 3 կմ մրցապայքարում առաջին եւ երկրորդ տեղերը նույնպես գրավել են ՀՍՕՄՄ-ի սաները: Հաղթել է Ջանիկ Գրիգորյանը, որին հաջորդել է Դավիթ Զաքարյանը: Երրորդ տեղում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Ոսկանյանն է: 

Խմբակային վազքում (60 շրջան, 6 մ/վ) բոլոր մրցանակային տեղերը նույնպես ՀՍՕՄՄ-ի սաներինն են. մեծահասակներ՝ Էդգար Ստեփանյան (առաջին տեղ), Դավիթ Մկրտչյան (երկրորդ տեղ), Էդգար Սարգսյան (երրորդ տեղ), երիտասարդներ՝ Հակոբ Ջաներ (առաջին տեղ), Արթուր Մարգարյան (երկրորդ տեղ), Հովսեփ Խաչատրյան (երրորդ տեղ), աղջիկներ՝ Կարինե Մինասյանը (առաջին տեղ), Սիրանուշ Հարությունյանը (երկրորդ տեղ), Սվետլանա Մկրտչյանը (երրորդ տեղ): Խմբակային վազքում (40 շրջան, 4 մ/վ) պատանիների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Ջանիկ Գրիգորյանը (ՀՍՕՄՄ), երկրորդ տեղը՝ Դավիթ Զաքարյանը (ՀՍՕՄՄ), իսկ երրորդ տեղը՝ Վազգեն Ոսկանյանը («Հայաստան» մարզական ՀԿ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում