09:09  +04,  26 ապրիլի, 2019

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին արգելել է դիտել հեռուստաալիքներ եւ կարդալ մամուլ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, որ իր խաղացողներին արգելել է դիտել հեռուստաալիքներ եւ կարդալ մամուլ:

«Պրեմյեր լիգայում ունենք եւս 3 հանդիպում, եւ մենք դեռ պաշտոնապես չեմպիոն չենք: Խաղացողներին ասել եմ, որ չդիտեն հեռուստաալիքներ եւ չկարդան մամուլ: Թող հանգստանան եւ պատրաստվեն հաջորդ խաղերին»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 89 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»: Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բարնլիի» հետ, իսկ «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Հադերսֆիլդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: