22:16  ,  21 ապրիլի, 2019

«Շտուտգարտի» գլխավոր մարզիչը հեռացվել է 0:6 հաշվով պարտությունից հետո

«Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Մարկուս Վայնցարլը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Գերմանական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Աուգսբուրգից» 0:6 հաշվով պարտությունից հետո:

Վերջին 4 խաղերում «Շտուտգարտը» կրել է 3 պարտություն եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ 16-րդ տեղում է:

«Շտուտգարտի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Նիկո Վիլիգը, որը մինչեւ այս մարզում էր գերմանական ակումբի երիտասարդական թիմը, փոխանցում է ակումբի կայքը

Մարկուս Վայնցարլը 2018-ի հոկտեմբերից էր գլխավորում «Շտուտգարտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում