Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում։
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ։ Կողմերը 41-րդ քայլում համաձայնեցին խաղաղ արդյունքի։
Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Գեորգ Մեյեր - Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) պարտիաները։
Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սեւերով հաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա) եւ միանձնյա առաջատարն է։
Ապրիլի 21-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Մեյերի հետ։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ում հաղթել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի 5 միավորով բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում