09:09  ,  19 ապրիլի, 2019

#Corner. Հենրիխ Մխիթարյանի երազանքը, Կամո Հովհաննիսյան vs Գարեթ Բեյլ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 27-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձությունների ամփոփմամբ։

Սամվել Սուքիասյանն այցելել է Էջմիածնի ֆուտբոլային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ամռանը Երեւանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին նվիրված հերթական միջոցառումը։

Արթուր Ոսկանյանը պատանեկան հավաքական է հրավիրել է չորս ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայում։ Նրանցից երկուսը ներկայացնում են «Մարսելը»։

#Corner-ը զրուցել է «Ժետիսուի» եւ Հայաստանի հավաքականի վինգեր Կամո Հովհաննիսյանի հետ, որը Ղազախստանի առաջնության խաղում կենտրոնից կատարած տպավորիչ անհատական անցումից հետո գրավել էր «Կայրաթի» դարպասը։

26-ամյա ֆուտբոլիստը պատմել է այդ գոլի, Ղազախստանում իր ակումբային գործերի եւ ուելսցի Գարեթ Բեյլի հետ իրեն համեմատելու մասին։

Հայաստանում հիմնադրվել է հերթական ֆուտբոլային ակումբը։ «Տորպեդոն» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Առաջին խմբում։

#Corner-ի հետ զրույցում «Տորպեդոյի» մարզական տնօրեն Սամվել Ղազանչյանը պատմել է նորաստեղծ ակումբի ծրագրերի մասին։

Տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական հանդիպումները։

#Corner-ը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ, որը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Արամ Ոսկանյանին։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու թեկնածուներն օտարերկրյա ակումբներում անցկացրել են հերթական հանդիպումները։

Հենրիխ Մխիթարյանը պատմել է մանկության երազանքի մասին։ Սարգիս Ադամյանն ու Էդգար Բաբայանը շարունակում են ցուցադրել արդյունավետ խաղ։ Արգենտինական «Սան Լորենցոն» հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Վերջում էլ՝ ավանդական տեսաշար տարբեր երկրներում տեղի ունեցած զավեշտալի միջադեպերի մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով