Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 500 միլիոն եվրո։ Այդ մասին պատմել է Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն։
«Ես այցելել էի Բարսելոնա։ Ինձ հայտնեցին, որ «Ռեալը» պատրաստվում է ամռանը ծախսել 500 միլիոն եվրո։ Այդ մասին ինձ վստահեցրել է մի մարդ, որը շատ բան գիտի «Ռեալի» մասին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
«Ռեալի» տեսադաշտում են Էդեն Ազարը, Պոլ Պոգբան, Քրիստիան Էրիկսենը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում