ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին։
Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։
«Նապոլի» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում