19:46  ,  14 ապրիլի, 2019

ԵԱ․ Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը  գոտեմարտեց սերբ Մատե Նեմեշի հետ եւ հաղթեց 4։2 հաշվով։

Ասլանյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 9։1 հաշվով հաղթել էր բելառուս Յարոսլավ Կարդաշին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում մրցել բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ եւ հաղթել 8։0 հաշվով։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ։ Նա սփոփիչ գոտեմարտում 8։4 հաշվով հաղթել էր հունգարացի Ռոբերտ Ատիլա Ֆրիցչին եւ 

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Արսեն Ջուլֆալայանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում