Հայաստանի երեք ներկայացուցիչներ եզրափակիչներում կպայքարեն սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնի կոչումների համար։ Մրցաշարն անցկացվում է Լեհաստանի Շչեցին քաղաքում։
Բազմամարտի որակավորման փուլում 8-րդ արդյունքն է ցույց տվել Արթուր Դավթյանը, իսկ առաջատարն աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դալալոյանն է։
Օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավեց երկրորդ, Արթուր Թովմասյանը՝ չորրորդ տեղը։
Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 12-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում