15:04  ,  6 ապրիլի, 2019

Էմերի․ «Արսենալում» հիմա կա լավ մթնոլորտ եւ ամուր թիմային ոգի

«Արսենալում» հիմա կա լավ մթնոլորտ եւ ամուր թիմային ոգի, ասել է լոնդոնյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ անդրադառնալով կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որի հետ ուներ լարված հարաբերություններ։

«Հիմա Օզիլն ավելի ջանասիրաբար է աշխատում, գերազանց է մարզվում, լավ է խաղում եւ օգնում է թիմին։ Ես գոհ եմ նրա խաղից եւ վարքից «Արսենալում»։

Ամեն խաղացող իր գործողություններով եւ լավ վարքով իր ներդրումն է բերում ընդհանուր նվաճումներին։ Ցանկանում եմ, որ այդ ոգին պահպանվի»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 31 խաղից հետո «Արսենալը» 63 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English