00:51  ,  2 ապրիլի, 2019

«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին», Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Անգլիայի առաջնության 32-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Նյուքասլին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում հաշիվը բացեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին, կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ 84-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին։

«Արսենալը» 63 միավորով երրորդ տեղում է եւ 2-ական միավորի առավելություն ունի «Տոտենհեմի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ «Չելսին» ունի 60 միավոր։ Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 79 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» առաջատարից հետ է 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 2։0 (տեսանյութ)

Աարոն Ռեմզի, 30, Ալեքսանդր Լյակազեթ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում