10:12  ,  2 ապրիլի, 2019

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների հնգյակը

Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որի տարեկան եկամուտը 130 միլիոն եվրո է մինչեւ հարկերի վճարումը, հաղորդում է France Football-ը։

Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 113 միլիոն եվրո։

Երրորդն է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 91,5 միլիոն եվրո։

Հնգյակում են նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 44 միլիոն եվրո, Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 40,2 միլիո եվրո։

Աշխատավարձից բացի, ներառված են նաեւ բոնուսները, հովանավորների վճարումները, իմիջային իրավունքի վաճառքից ստացվող եկամուտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում