11:39  ,  20 օգոստոսի, 2012

Մեսի. Ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները

Այս մրցաշրջանում ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները, հայտարարել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին:

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մեսին աչքի ընկավ երկու գոլով: Կատալոնացիները 5:1 հաշվով հաղթեցին «Ռեալ Սոսյեդադին»:

«Այս մրցաշրջանում մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները: Այդպես է ասում նաեւ Տիտո Վիլանովան: Գիտեմ, որ շատ բարդ է լինելու, բայց մենք կձգտենք դրան:

Մեզ ռեւանշ է անհրաժեշտ անհաջող մրցաշրջանի դիմաց: Մենք վստահ ենք մեր ուժերին: Մեր խաղային փիլիսոփայությունը չի փոխվել: Ձգտում ենք գնդակը չտալ մրցակցին եւ հաճախ գնդակ խփել: Մենք դա ցուցադրեցինք առաջին խաղում», - Մեսիի խոսքը մեջբերում է  El Mundo Deportivo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English