Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ Դաշտի տերերը գոլերը խփեցին վերջնամասում։
«Աթլետիկոն» 56 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է առաջ երրորդ տեղում ընթացող «Ռեալից»։ «Աթլետիկը» 9-րդն է՝ 37 միավոր։ Առաջատար «Բարսելոնան» 27 խաղում վաստակել է 63 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2։0 (տեսանյութ)
Ինյակի Ուիլայմս, 73, Կենան Կոդրո, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում