Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի վերջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հաղթական խաղում (3:0) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո 34-ամյա պորտուգալացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Լիոնել Մեսիից («Բարսելոնա»), Լերոյ Սանեից («Մանչեսթեր Սիթի») եւ Սադիո Մանեից («Լիվերպուլ»), փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» պարտվել էր 0։2 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում 3:0 հաշվով հաղթեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում