Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող թենիսի BNP Paribas Open մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Երրորդ շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 1 ժամ 27 րոպեում հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին՝ 6:4, 7:6 (7:1):
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը 6:3, 6:4 հաշվով ուժեղ գտնվեց սերբ Ֆիլիպ Կրաինովիչից:
37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:1, 6:4 հաշվով հաղթել է բրիտանացի Կայլ Էդմունդին, իսկ քառորդ եզրափակիչում կխաղա լեհ Հուբերտ Հուրկաչի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նախորդ փուլում սենսացիոն պարտություն էր կրել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերից եւ լքել պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում