10:58  ,  13 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց, Խաչանովը խնդիրներ չունեցավ

Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող թենիսի BNP Paribas Open մրցաշարի երրորդ շրջան:

Երկրորդ շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 7:5, 6:3 հաշվով հաղթել է ռուս Անդրեյ Ռուբլյովին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 33 րոպե: Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսները:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 1 ժամ 38 րոպեում 4:6, 4:6 հաշվով սենսացիոն պարտություն է կրել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերից եւ լքել պայքարը:

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 6:3, 6:1 հաշվով ուժեղ է գտնվել արգետինացի Դիեգո Շվարցմանից, իսկ 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթել է իր հայրենակից Ստեն Վավրինկային՝ 6:3, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում