22:46  ,  10 մարտի, 2019

ԵԱ Մ-22․Հրայր Շահվերդյանը քառորդ եզրափակիչում է

Վլադիկավկազում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում մարտի 10-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ:

60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթանակով է մեկնարկել եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը պարտվել են, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին հաղթանակ էին տարել 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում