12:05  ,  8 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Պեդրոն («Չելսի»), Իսմաիլա Սարը («Ռեն»), Ռոդրիգոն («Վալենսիա») եւ Կեւին Տրապը («Այնտրախտ»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում