09:55  ,  7 մարտի, 2019

«Արսենալի» հայտացուցակը «Ռենի» դեմ խաղում (ֆոտո)  

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է հայտացուցակը ֆրանսիական «Ռենի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Անգլիական ակումբի կազմում Ֆրանսիա են մեկնել 18 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը

Մարտի 7-ին կայանալիք «Ռեն» - «Արսենալ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին: Խաղը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում