21:20  ,  5 մարտի, 2019

Սուլշեր․ Պետք է առաջինը գոլ խփենք եւ արթնացնենք ինտրիգը ՊՍԺ-ի հետ պայքարում

Մեր լավագույն մարզավիճակում մենք կարող ենք հավասար պայքար մղել ՊՍԺ-ի հետ, ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի նորվեգացի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։

«Պետք է առաջինը գոլ խփենք եւ արթնացնենք ինտրիգը։ Ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ։ Մեզ անհրաժեշտ է լավ խաղային ծրագիր։ Երբ ոչ ոք քեզ չի հավատում, պետք է ցուցադրես, որ ունես բնավորություն։ Պատմության մեջ մտնելը մոտիվացիա չէ, հաջորդ փուլ դուրս գալն է մոտիվացնում։

Առաջին խաղում մենք մի քանի սխալ թույլ տվեցինք, եւ այդ մակարդակում ամենաբարձր կարգի մրցակիցները չեն ներում այդպիսի սխալներ։ Պրեմյեր լիգայում երբեմն այդպիսի սխալները հետեւանք չեն ունենում, բայց Չեմպիոնների լիգայում այդպես չէ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մարտի 6-ին։ Առաջին խաղում անգլիական թիմը պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում