14:15  ,  5 մարտի, 2019

Մոուրինյո. Կարծում եմ՝ Սարին պատրաստ է Պրեմյեր լիգային

Մադրիդի «Ռեալի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» ու իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Չելսին» գլխավորող Մաուրիցիո Սարիին:

«Մաուրիցիոն Անգլիա եկավ 20 տարվա մարզչական փորձով: Կարծում եմ, որ նա պատրաստ է Պրեմյեր լիգային: Նրա համար ամենաբարդ դժվարությունն է ներդնել այն ոճը, որով նա կառավորում էր «Նապոլին»: Պրեմյեր լիգան մի առաջնություն է, որտեղ երբեմն պետք է զրկվես անհատականությունից, որպեսզի դիմակայես մրցակցի խաղին: Կարծում եմ՝ երկրորդ մրցաշրջանում Սարիի գործերն ավելի լավ կլինեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Չելսին» 58 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում