Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղը գրավեց Մոսկվայում ավարտված Aeroflot Open ավանդական շախմատային մրցաշարում:
Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սեւերով պարտության մատնեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաեւ 42-ամյա էստոնացի Կայդո Կուալոտսը, որը լրացուցիչ ցուցանիշով (5 պարտիա սեւերով, Մարտիրոսյանը՝ 4 պարտիա) գրավեց առաջին տեղը:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 65 հազար եվրո էր: Հաղթողը կստանա 18 հազար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում