21:30  ,  27 փետրվարի, 2019

Aeroflot Open. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ գրավեց երկրորդ տեղը

Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղը գրավեց Մոսկվայում ավարտված Aeroflot Open ավանդական շախմատային մրցաշարում:

Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սեւերով պարտության մատնեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաեւ 42-ամյա էստոնացի Կայդո Կուալոտսը, որը լրացուցիչ ցուցանիշով (5 պարտիա սեւերով, Մարտիրոսյանը՝ 4 պարտիա) գրավեց առաջին տեղը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 65 հազար եվրո էր: Հաղթողը կստանա 18 հազար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում